Էստոնիայում կորոնավիրուսի երկրորդ ալիքն է սկսվել
Էստոնիայի իշխանությունները հայտարարել են երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիքի սկսվելու մասին։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Postimees-ին:
Առողջապահության դեպարտամենտի գնահատմամբ՝ այս պահին կարելի է խոսել այն մասին, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքը սկսվել է:
«Բավականին քիչ դեպքերի աճը կրկին աճելու միտում ունեն։ Մեզ մոտ մեծ բռնկում է»,-ասել է գերատեսչության մամուլի խոսնակ Էիկ Կինգսեփը:
Միևնույն ժամանակ, Տարտուի համալսարանի մաթեմատիկական վիճակագրության պրոֆեսոր Կրիստա Ֆիշերը, ով գիտական խորհրդի անդամ է և խորհուրդներ է տալիս կառավարությանը կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ, ասել է, թե դեռևս պատճառ չկա բռնկումը երկրորդ ալիք անվանվելու:
Կարծիքներ