ԱՄՆ պատժամիջոցները կարող են խանգարել Իրանին իրականացնելու միջուկային գործարքը. ՄԱԿ

ԱՄՆ պատժամիջոցները կարող են խանգարել Իրանին իրականացնելու միջուկային գործարքը. ՄԱԿ

ԱՄՆ պատժամիջոցները կարող են խանգարել Իրանին իրականացնելու միջուկային գործարքը, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշի զեկույցը՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի կատարման մասին:

«Այս գործողությունները (պատժամիջոցները) շարունակում են հակասել ծրագրում և 2231 բանաձևում նշված նպատակներին, և դրանք կարող են նաև խանգարել Իրանի Իսլամական Հանրապետությանը իրականացնելու ծրագրի և բանաձևի որոշակի դրույթներ», – ասվում է զեկույցում:

Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում էին, որ եթե ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամները չաջակցեն Իրանին զենք մատակարարելու արգելքը երկարաձգելուն, Միացյալ Նահանգները կուժեղացնեն պատժամիջոցները հանրապետության դեմ՝ մեղադրելով նրան համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի համաձայնագիրը խախտելու մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում