Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Լավրովի հետ հեռախոսազրույցներում վերահաստատել են, որ հավատարիմ են հրադադար հաստատելու պայմանավորվածություններին
Հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Զրույցների ընթացքում կողմերը վերահաստատել են, որ հավատարիմ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադար հաստատելու պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 9-ին՝ Մոսկվայում երեք երկրների արտգործնախարարների խորհրդակցությունների արդյունքում, և շեշտել են «տեղում» պայմանավորվածություններին խոստորեն հետևելու անհրաժեշտությունը։
Կարծիքներ