5 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 65-րդ միջազգային օլիմպիադայում

5 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 65-րդ միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը 5 բրոնզե մեդալ և 1 գովասանագիր է նվաճել Մեծ Բրիտանիայի Բաթ քաղաքում հուլիսի 11-22-ն անցկացված «Մաթեմատիկա» առարկայի 65-րդ միջազգային օլիմպիադայում: Օլիմպիադային, որն անցկացվել է երկու տեսական փուլերով, մասնակցել է 108 երկրի 609 աշակերտ։

 

Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Վահան Բաղդասարյանը, Կամո Միրաքյանն ու Արեգ Մկրտչյանը, «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Աղասի Դարբինյանը և նույն հաստատության 12-րդ դասարանի սան Հայկ Անդրիասյանն արժանացել են բրոնզե մեդալների, իսկ ֆիզմաթ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Միքայել Գալստյանը՝ գովասանագրի։ Թիմային հաշվարկում ՀՀ թիմը զբաղեցրել է 38-րդ հորիզոնականը։

Հայաստանի թիմը ղեկավարել են Սմբատ Գոգյանը («Քառակուսի» կրթական հիմնադրամ) և Գրիգոր Քերոբյանը («Վորլդքվանտ» ՍՊԸ)։

Հիշեցնենք, որ Մաթեմատիկայի 64-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել էր 2 արծաթե և 3 բրոնզե մեդալների։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում