ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինային ԱՄՆ-ից և ԵՄ-ից մատակարարված խոշոր խմբաքանակի զենքի ոչնչացման մասին
Ռուսական բանակը Զապորոժիեում «Կալիբր» հրթիռներով ոչնչացրել է զենքի և զինամթերքի խոշոր խմբաքանակով անգարները, որոնք ԱՄՆ-ը և եվրոպական երկրները մատակարարել են ուկրաինական զորքերի համար։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Զապորոժիեի ալյումինի գործարանի տարածքում բարձր ճշգրտության ծովային հեռահարության «Կալիբր» հրթիռները ոչնչացրել են անգարներ օտարերկրյա զենքի և զինամթերքի մեծ խմբաքանակով, որոնք մատակարարվել են ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից ուկրաինական զորքերի համար», - ասել է Կոնաշենկովը:
Նա հայտնել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան գիշերը հարվածել է Ուկրաինայի 59 ռազմական օբյեկտների։ Նրա խոսքով, հարվածների արդյունքում ոչնչացվել է նաև ավելի քան 120 ազգայնական, 35 զրահամեքենա և մեքենա։
Կարծիքներ