ՀՀ ԱԻ նախարարն Արցախում է. Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է ԱՀ ՆԳ նախարարի և ԱԻՊԾ տնօրենի հետ

ՀՀ ԱԻ նախարարն Արցախում է. Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է ԱՀ ՆԳ նախարարի և ԱԻՊԾ տնօրենի հետ

ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանն այսօր ընդունել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակությանը՝ նախարար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ։

 

Նախարար նշանակվելուց հետո սա Ա․Փիլոյանի առաջին պաշտոնական այցն է Արցախի Հանրապետություն։

 

ՀՀ գործընկերները նախ՝ ծաղիկներ են խոնարհել Արցախյան պատերազմների ընթացքում զոհված փրկարարների հուշանկյունին։

 

Հանդիպմանը քննարկվել են գործընկեր կառույցների միջև փոխգործակցության ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր։

 

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը կարևորել և ևս մեկ անգամ երախտագիտություն է հայտնել ՀՀ ԱԻՆ ողջ անձնակազմին պատերազմի օրերին ցուցաբերած աջակցության և Արցախի ժողովրդին մատուցած անուրանալի ծառայությունների համար։

 

ԱԻ նախարար Փիլոյանն արցախցի գործընկերներին վստահեցրել է, որ առաջիկայում կընդլայնվեն համագործակցության շրջանակները, առաջարկելով հաճախակիացնել փոխադարձ այցելությունները։

 

Անդրանիկ Փիլոյանն Արցախի գործընկերների հետ մեկտեղ շրջայց է կատարել ԱԻՊԾ վարչական տարածքում, ծանոթացել ծառայության սոցիալ-կենցաղային պայմաններին, այցելել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մաս, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանում, ճգնաժամային նկառավարման կենտրոն՝ հետևել ծառայության կազմակերպման ընթացքին։

 

Գործընկերներն այնուհետև այցելել են ՀՀ ԱԻՆ կառուցվածքում գործող «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ։ Համատեղ աշխատանքից գոհ են։ ՊՈԱԿ-ում մինչև պատերազմը վերանորոգման աշխատանքեր են կատարվել։ Մի մասը կշարունակվի առաջիկայում։

 

Խոսվել է նաև խնդիրներից, մասնավորապես, Արցախի վերահսկողությունից դուրս մնացած սեյսմիկ կայանների, նոր լաբորատորիայի սարքավորումների, մասնագետների վերապատրաստման մասին։

 

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն ու ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանը աշխատանքային այցի համար շնորհակալություն են հայտնել Անդրանիկ Փիլոյանին և ՀՀ ԱԻՆ պատվիրակությանը, ընդգծել, որ հանդիպման ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները համատեղ աշխատանքի արդյունքում կյանքի կկոչվեն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում