Գիտնականները մտավախություն ունեն, որ Նիպա վիրուսը կարող է դառնալ աշխարհում երկրորդ համավարակի պատճառը․ Mirror
Գիտնականները մտավախություն ունեն, որ Նիպա վիրուսը կարող է դառնալ աշխարհում երկրորդ համավարակի պատճառը, գրում է Mirror-ը։
Չղջիկներից փոխանցվող հիվանդությունը փորձագետների շրջանում մտավախությունների տեղիք է տվել, քանի որ այն աչքի է ընկնում պարբերաբար ի հայտ եկող մուտացիաներով, չափազանց մահացու է և հաճախ է բռնկվում մի շարք երկրներում։
Նշվում է, որ հիվանդության դեմ պատվաստանյութ չկա, իսկ վարակվելու դեպքում մահացության մակարդակը կազմում է 45-75 % տոկոս:
1999 թվականին Նիպա վիրուսի բռնկումը Մալայզիայում սկսվել է մի խոզաբուծարանում։ Արդյունքում վարակվել էր ավելի քան 250 մարդ, 100-ը մահացել էր։ Նիպա վիրուսը հանգեցնում է վարակակիր մարդկանց 45-75 %-ի մահվանը, մինչդեռ COVID-19-ից մահացության ցուցանիշը ներկա պահին գնահատվում է մոտ 6 %։
Գիտնականները մտահոգված են, որ հաջորդ համավարակը կարող է շատ ավելի կործանարար լինել։
Կարծիքներ