Վաղարշապատի համայնքապետարանի հարակից տարածքում կատարվել է Տեառնընդառաջի նախատոնակ

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից տարածքում կատարվել է Տեառնընդառաջի նախատոնակ

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից տարածքում կատարվել է Տեառնընդառաջի նախատոնակ: Տերունական աղոթքից հետո, օրվա խորհրդով, Տեր Արտակ ավագ քահանա Սիմոնյանը կատարել է քառասնօրյա մանուկի օրհնության կարգ:

Այս մասին հայտնում է Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական էջը:

Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը մանկանը օրհնած խաչ է նվիրել: Շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ, համայնքապետը բարօրություն, սեր եւ ջերմություն է մաղթել ընտանիքներին, շեշտելով, որ ամուր ընանիքով պետք է ամրապնդվի պետության հիմքը:

Միջոցառման ընթացքում ծիսական պար-բեմադրությամբ ներկայացվել է տոնի խորհուրդը: Համայնքի դպրոցների, հասարակական կազմակերպությունների եւ մշակութային օջախների պատրաստած տաղավարներն ապահովել են տոնական շունչը: Նախատոնակը եզրափակվել է խարույկի շուրջ բռնած ազգային պարերով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում