Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում էլեկտրական շչակ է փորձարկվելու
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում նախատեսված «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժության նախապատրաստական աշխատանքների շրջանակներում փետրվարի 26-ի ժամը 14:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում փորձարկվելու է համալսարանի էլեկտրական շչակը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ բուհի ուսանողներին և աշխատակիցներին խնդրելով չանհանգստանալ։
Կարծիքներ