Այն, ինչ անում է Իսրայելի կառավարությունը Գազայում, դա ցեղասպանություն է․ Բրազիլիայի նախագահ
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Իսրայելի ռազմական գործողությունները Գազայի հատվածում կրկին որակել է «ցեղասպանություն» և կոչ արել ստեղծել «ազատ և ինքնիշխան Պաղեստին պետություն»՝ չնայած նախորդ նմանատիպ հայտարարությունից հետո իր հասցեին հրեական պետության քննադատությանը:
Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Թող այս պաղեստինյան պետությունը ներդաշնակ ապրի Իսրայելի պետության հետ: Այն, ինչ անում է Իսրայելի կառավարությունը, պատերազմ չէ, դա ցեղասպանություն է», - գրել է նա։
Ավելի վաղ Բրազիլիայի նախագահն ասել էր, որ «այն, ինչ կատարվում է Գազայի հատվածում և պաղեստինցի ժողովրդի նկատմամբ, պատմության որևէ այլ փուլում տեղի չի ունեցել»։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դա Սիլվայի խոսքերը որակել էր որպես «ամոթալի և տագնապալի» և «Հոլոքոստի նսեմացում»:
Կարծիքներ