Վաղը Ռոբերտ Քոչարյանը ասուլիս կտա
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 27-ին ժամը 11։00-ին ասուլիս է տալու։ Լրատվամիջոցները հրավիրվելու և մասնակցելու են հավատարմագրման կարգով։
Դեռևս դեկտեմբերի 24-ին ասուլիս տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ ավելի վաղ՝ անցած շաբաթ էլ Սերժ Սարգսյանն իր ասելիքը հանրությանը ներկայացրեց՝ ՀՀԿ համագումարի միջոցով, ուստի կանխատեսելի էր, որ ՀՀ երկրորդ նախագահը, հետ չմնալով գործընթացներից, պետք է ներկայացներ նաև իր խոսքը։
Կարծիքներ