Աշոտ Ղուլյանի մոտ իրոք տխուր վիճակ է, հավանաբար նոր է գիտակցում. Տարոն Չախոյան

Աշոտ Ղուլյանի մոտ իրոք տխուր վիճակ է, հավանաբար նոր է գիտակցում. Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանը գրում է.

«Աշոտ Ղուլյանի մոտ իրոք տխուր վիճակ է, հավանաբար նոր է գիտակցում։

Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը նոր է գիտակցում իր տխուր վիճակի մասին, այն ինչ պետք է գիտակցեր դեռևս 2018 թվականի ապրիլին, երբ Սերժ Սարգսյանը ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ

«բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է: Կանգնած է, որովհետև այդ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական են, անընդունելի մեզ համար և գոնե շատ տևական ժամանակ երբեք մենք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը՝ ուժով լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»։

Ցավալի է, որ Աշոտ Ղուլյանի համար այս հայտարարություններից հետո տխուր չէր, միայն 3 տարի անց նոր է գիտակցել, կամ չի էլ գիտակցել։

Ցավալի է, որ Արցախի ԱԺ նախկին նախագահը չգիտի կամ նոր է իմանում, թե ինչ է նշանակում «հետախուզություն մարտով»։

Ցավալի է, որ երբ դեռևս 2016 թվականի ապրլի 5-ին Արկադի Տեր-Թադևոսյանը հայտարարում էր, որ դրան նախորդող չորս օր տևած պատերազմը ընդամենը հետախուզություն էր մարտով, Աշոտ Ղուլյանի մոտ հարց չէր ծագում, թե ինչ է դա և ինչ հետևանքներ կարող է ունենալ։

Եվ ցավալի է, որ անգամ Ապրիլյան պատերազմից հետո Աշոտ Ղուլյանի մոտ հարց չծագեց, թե ինչու և ինչ գնով կանգնեցվեց Ապրիլյան պատերազմը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում