Երևանն ընդլայնված ու ժամանակակից նոր տնկարան ունի

Երևանն ընդլայնված ու ժամանակակից նոր տնկարան ունի

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ջերմոցատնկարանային վարչության տարածքի բաց գրունտը վերջին մեկ տարվա ընթացքում 2 հա-ից ընդլայնվել է՝ դառնալով 20 հա:

 

Հողը մաքրվել է քարերից, տատասկներից ու հին տնկարանի անպիտան մնացորդներից: Այս պահին նոր ժամանակակից տնկարանում տեղադրվում է շուրջ 15 հազար ծառ: Սոսիներ, կաղնիներ, ալբիցիաներ և այլ արժեքավոր ծառատեսակներ են ավելանալում՝ լուծում տալով մայրաքաղաքի կանաչ ֆոնդին առնչվող խնդիրներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում