Չինաստանում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կան զոհեր
Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի Չժուհայ քաղաքում ամենագնացը վարող տղամարդը մխրճվել է մարդկանց բազմության մեջ. տուժել է մի քանի տասնյակ մարդ, կա առնվազն 10 զոհ:
«Նոյեմբերի 11-ին՝ տեղական ժամանակով ժամը 19:48-ի սահմաններում (ՀՀ ժամանակով ժամը 16:48-ին), Չժուհայ քաղաքի Սյանչժոու թաղամասի սպորտային կենտրոնի մոտ մեքենան վրաերթի է ենթարկել բազմաթիվ հետիոտների, այնուհետև՝ փախել»,- ասվում է լրատվամիջոցներում հրապարակված հաղորդագրության մեջ:
Տուժածները հոսպիտալացվել են:
Նշվում է, որ ոստիկաններն արագ ժամանել են դեպքի վայր, նրանց հաջողվել է բերման ենթարկել 62-ամյա վարորդին, և նա կալանավորվել է։
Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում՝ պարզելու հանցագործի արարքի դրդապատճառները։
Կարծիքներ