ՆԱՏՕ-ն արագորեն կընդունի Շվեդիային եւ Ֆինլանդիային, եթե նրանք որոշեն անդամակցել դաշինքին
![ՆԱՏՕ-ն արագորեն կընդունի Շվեդիային եւ Ֆինլանդիային, եթե նրանք որոշեն անդամակցել դաշինքին](https://freenews.am/uploads/images/image_750x_61e001cdd0fcf.jpg)
Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին կարող Է տեղի ունենալ շատ արագ, բայց միայն եթե այդ երկրներն իրենք միանալու որոշում ընդունեն: Այդ մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:
«Ֆինլանդիան եւ Շվեդիան շատ մոտ են ՆԱՏՕ-ին շատ ասպեկտներով, ուստի այդ գործընթացը (անդամակցումը) կարող Է տեղի ունենալ շատ արագ, եթե նրանք որոշեն միանալ: Բայց պետք Է լինի իրենց իսկ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի քաղաքական որոշումը, եւ պետք Է լինի ՆԱՏՕ-ի 30 երկրների քաղաքական որոշումը»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ