Պրիշտինան արգելել Է սերբերի հանրաքվեի անցկացումը Կոսովոյի եւ Մետոքիայի տարածքում
Չճանաչված Կոսովոն իր տարածքում Սերբիայի սահմանադրության մեջ ուղղումներ մցտնելու շուրջ հանրաքվեի անցկացման թույլտվություն չի տա: Հունվարի 13-ին այդ մասին հայտնել Է չճանաչված կազմավորման վարչապետ Ալբին Կուրտինը՝ Twitter-ի՝ իր Էջում:
«Եվրամիության (արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության) գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում ես հայտնեցի (հանրաքվեի նկատմամբ) մեր վերաբերմունքը: Կոսովոյում եւ Մետոքիայում երկքաղաքացիությամբ սերբերը կարող են քվերարկել (սոսկ) փոստով կամ Էլ Պրիշտինայի Կապերի դիվանատանը»,- գրել Է Կուրտին:
Չճանաչված կազմավորման վարչապետը պնդում Է, որ Կոսովոն «ինքնիշխան պետություն Է» եւ «այլ երկրի» հանրաքվեի անցակցումն իր տարածքում անհնարին Է: Սերբիայի սահմանադրությունում արդարադատության բնագավառում փոփոխությունների շուրջ հանրաքվեն տեղի կունենա հունվարի 16-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ