Հանուն Մեսսիի․ ՊՍԺ-ն մտադիր է բաժանվել իր խաղացողներից մեկից

Հանուն Մեսսիի․ ՊՍԺ-ն մտադիր է բաժանվել իր խաղացողներից մեկից

ՊՍԺ-ն մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել թիմի հարձակվող Մաուրո Իկարդիից, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան թիմը ճանապարհ է բացում «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի ժամանման համար, որը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ կատալոնական թիմից։

Ենթադրվում է, որ Իկարդիի հնարավոր հեռանալը ոչ միայն ֆինանսական որոշակի հարցերի կարգավորման նպատակ ունի, այլ նաև անձնական։ Մեսսիի ու Իկարդիի հարաբերությունները լավ վիճակում չեն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում