Նախագծից չեն օգտվելու քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք. Բաթոյան

Նախագծից չեն օգտվելու քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք. Բաթոյան

ԱԺ -ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ օրենքը՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին:

Այս նախագծի ընդունման արդյունքում սոցփաթեթի շահառու` պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրամադրվող սոցփաթեթի ծառայությունների շրջանակը կընդլայնվի:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ 3 կարևոր նկատառում ընդհծելով այս նախագծի հետ կապված.

այն չի վերաբերելու քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց, այսինքն՝ փոխնախարարներին, նախարարներին,
պատգամավորներին, վարչապետին և այլն:

սա չի ենթադրում լրացուցիչ գումարների հատկացում, այսինքն՝ պետական բյուջեում փոփոխություններ այս նախգծով տեղի չեն ունենալու: Փոխարենը՝ արդեն հատկացված գումարների ծախսման ուղղություններն են ավելանում:
Նախկին 4-ին, որոնք են
1) հանգստի ապահովում.
2) հիփոթեքային վարկի մարում.
3) ուսման վճար
4) առողջապահական ծառայություններ
Կգումարվեն ևս երկուսը՝
* մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարի մարում,
* պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարում.

ովքե՞ր են այն շահառուները, որոնց վրա ի վերջո կազդի այս նախագածի ընդունումը: Այս մարդիկ մեր պետական համակարգի աշխատողներն են՝ սկսած առաջատար մասնագետներից, մինչև բաժնի պետեր, վարչության ղեկավարներ և այլն:

«Իհարկե, այս նախագիծը ամբողջությամբ չի լուծում պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոնների գրավչության հարցը, սակայն այս օրենսդրական նախաձեռնությամբ կառավարությունը նպատակ ունի օգտագործել եղած հնարավորությունը՝ ի նպաստ շահառուների մոտիվացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման»,-եզրափակել է պատգամավորը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում