Երևանում տեղի կունենա պաղպաղակի փառատոն

Երևանում տեղի կունենա պաղպաղակի փառատոն

 

Հուլիսի 12-ին, ժամը 17:00-ին «Երազ» այգում տեղի կունենա տարվա ամենահամեղ ու ամենագունեղ` «Պաղպաղակի» փառատոնը։

Լինելու են ժամանցի հետաքրքիր տաղավարներ, համերգային շոու ծրագիր, խաղեր, մրցույթներ և մրցանակներ։

Փառատոնի ընթացքում պաղպաղակի արտադրության ոլորտում տեղական ամենահայտնի ընկերությունները կներկայացնեն իրենց արտադրատեսակները:

Փոքրիկ հյուրերին կդիմավորեն այգու ամենասիրելի հերոսները, ամենաբարի խաղավարները, իսկ երգերը, պարերն ու շոու-ծրագրերը կապահովեն երեխաների ակտիվ և անմոռանալի ժամանցը։

Ողջ օրվա ընթացքում գործելու են այգու բոլոր ծառայությունները։ Այգու մուտքն ազատ է:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում