Կլիմայի փոփոխության հետևանքով հաճախակիացել է արջերի հայտնվելը Վայոց ձորի բնակավայրերում
Վայոց ձորում գորշ արջերի այցելությունները հաճախակի են դառնում: Այս մասին հայտնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից, ընդգծելով, որ «Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտը Հայաստանում» ծրագրի շրջանակում հավաքագրված տվյալները ցույց են տալիս, որ միայն ապրիլին արջերը 18 անգամ այցելել են Եղեգիս համայնքի Շատին բնակավայր, հիմնականում վնասել են հավաբներն ու հավերին (54), ինչպես նաև՝ 8 ճագար, 7 մեղվափեթակ։ Վնաս է կրել 5 տնտեսվարողի անասնագոմ և հավաբուն:
Մայիսին արձանագրվել է 13 դեպք Շատին և Սալլի բնակավայրերում, որի հետևանքով վնասվել է 82 հավ, 2 բադ, 2 ոչխար, 1 ցուլիկ և 2 կեռասենի:
Հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կենդանիների նման վարքը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, այդ թվում՝ կենդանու սննդի և արեալների կրճատման, իսկ կլիմայական փոփոխությունները ևս սրում են իրավիճակը։
Կարծիքներ