Վենեսուելայի պաշտպանության նախարարը հայտարարել է երկրում հեղաշրջում կատարելու փորձի մասին

Վենեսուելայի պաշտպանության նախարարը հայտարարել է երկրում հեղաշրջում կատարելու փորձի մասին

Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը հայտարարել է, որ ծայրահեղականները կրկին պետական հեղաշրջում են նախապատրաստում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նա հայտնել է ազգային հեռուստատեսության եթերում:«Ականատես ենք պետական ​​հեղաշրջման, որը կրկին ձեռնարկել են աջ ծայրահեղական ֆաշիստները, որոնց, իհարկե, աջակցում են իմպերիալիստական ​​ուժերը՝ հյուսիսամերիկյան իմպերիալիզմը և նրանց դաշնակիցները: Սակայն, մենք կհաղթահարենք այդ փորձությունը»,- նշել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը:Ընդդիմությունը բողոքի ցույցեր է սկսել կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում երկրի գործող ղեկավար Նիկոլաս Մադուրոյի հաղթանակի մասին Վենեսուելայի Ազգային ընտրական խորհրդի հայտարարությունից հետո:Երկրում նման իրավիճակ էր ստեղծվել նաև նախագահական նախորդ ընտրություններից հետո, երբ ընդդիմության այն ժամանակվա առաջնորդ Խուան Գուայդոն իրեն հայտարարել էր նախագահի պաշտոնակատար: Այն ժամանակ նրան Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար էր ճանաչել շուրջ 60 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում