Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկայում

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկայում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ Երևանում ապրիլի 16-ի ցերեկը, 17-19-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում՝ 14-17մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում ապրիլի 16-ի և 20-ի ցերեկն  առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև:Ապրիլի 17-19-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ապրիլի 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 16-19-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Երևանում՝

ՀՀ տարածքում՝

Հետևեք մեզ նաև Տելեգրամում