ԵՄ-ն լրացուցիչ 50 մլն եվրո մարդասիրական օգնություն է հատկացրել Ուկրաինային
Եվրամիությունը 50 մլն եվրո է հատկացրել՝ որպես լրացուցիչ հումանիտար օգնություն Ուկրաինային։ Տեղեկությունը հայտնում է Եվրոպական հանձնաժողովը՝ այսօր հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ:
«Այդ օգնությունը կհատկացվի ամենասուր մարդասիրական կարիքները հոգալուն, այդ թվում՝ բժշկական ծառայությունների մատուցմանը, խմելու ջրի, հիգիենայի միջոցների, կացարանների ապահովմանը, ֆինանսական օգնության տրամադրմանը և գենդերային բռնության դեմ պայքարին»,- նշված է փաստաթղթում:
Նախատեսվում է, որ հատկացված գումարից 45 միլիոնը կօգտագործվի Ուկրաինայի տարածքում, ևս հինգը՝ հարևան Մոլդովայում նախագծերի իրականացման համար:
ԵՄ-ում նշել են, որ ռուսական հատուկ գործողության սկսվելուց ի վեր Ուկրաինային մարդասիրական օգնության համար հատկացվել է 143 մլն եվրո:
Կարծիքներ