Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, մտադիր եմ բացատրություն պահանջել Թուրքիայից․Մակրոն

Որպես  ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, մտադիր եմ  բացատրություն պահանջել Թուրքիայից․Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր երկիրը՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, մտադիր է բացատրություն պահանջել Թուրքիայից՝ իր տարածքով սիրիացի զինյալների Ադրբեջան տեղափոխման հետ կապված, գրում է eadaily.com գործակալությունը: 

«Մոտ օրերս այս հարցով կզանգահարեմ Էրդողանին, քանի որ կարծում եմ, որ Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, այս առնչությամբ պետք է բացատրություն պահանջի»,- ընդգծել է Մակրոնը: 

Ֆրանսիացի առաջնորդը հավելել է նաև, որ նախօրեին այս հարցը քննարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և Մոսկվան համաձայն է, որ ղարաբաղյան հակամարտությունում զինյալների ներգրավումն անընդունելի է: Ֆրանսիայի նախագահն ընդգծել է նաև, որ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները պետք է իրենց ուշադրությունը սևեռեն Անկարայի պահվածքի վրա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում