Ավտովթար Եղվարդ քաղաքում․ կա զոհ և տուժածներ
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 29-ին, ժամը 20:54-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված տուժածներ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Եղվարդ քաղաքի Չարենց և Ղազարյան փողոցների խաչմերուկում բախվել են «Opel» (վարորդ՝ Ն․ Դ․) և «VAZ-2106» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1980 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդները և «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ․ Պ․-ն (ծնված 1992 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածներին, ովքեր հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Ա․ Մ․-ն մահացել է։
Կարծիքներ