Կապանի քաղաքապետը դռնեդուռ ընկած ասում է, որ ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խնդիր չունի
Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը ընկած դռնեդուռ ասում է, որ ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խնդիր չունի, որ պայմանավորվել է Փաշինյանի հետ՝ չգիտակցելով, որ այս կառավարությունը դավաճաններ չի հանդուրժում:
Այս մասին հայտնում է ArmeniaNews-ը՝ վկայակոչելով MediaNews-ը։
Փարսյանի հետ նույն ճամփան էր բռնել նաև վերջինիս թիմակից՝ Մեղրու նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, ով ըստ շրջանառվող լուրերի արդեն իր «դատավճիռը» լսել է ավել-պակաս չխոսալու համար:
Փարսյանի հայտարարություններն այս՝ ինչպես վերջինս էր ասում, «դավաճանական» իշխանության մասին նույնպես չեն մոռացվել: Ու ամենևին բացառված չէ, որ շատ շուտով Փարսյանն արժանանա Մխիթար Զաքարյանի ճակատագրին: Իշխանությունների համար դժվար չէ Փարսյանի` համայնքապետի պաշտոնավարման ընթացքում հայտնաբերել անօրինակություններ ու մեկընդմիշտ լուծել Փարսյանի հարցերը:
Այնպես որ, մանր ժուլիկություններ անելու փոխարեն Փարսյանն ավելի լավ է խորը շունչ քաշի ու ինքնակամ հեռանա Կսպանի քաղաքապետի պաշտոնից, քանի դեռ ստիպված չէ ճաղերի հետևից նայել արևին: Ի վերջո, դավաճան քաղաքապետին ոչ քաղաքն է ընդունում, ոչ էլ այս իշխանությունները:
Կարծիքներ