ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ուկրաինայում «Զատկի զինադադար» հաստատելու կոչ է արել
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը կոչ է արել ապրիլի 21-ից քառօրյա «Զատկի զինադադար» հաստատել Ուկրաինայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ Անտոնիու Գուտերեշը նաև առաջարկել է նոր մարդասիրական միջանցքներ բացել ռազմական գործողությունների գոտիներից խաղաղ բնակչությանը դուրս բերելու համար:
Ավելի վաղ Ուկրաինայում Զատկի զինադադար հաստատելու կոչ էր արել նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
Կարծիքներ