Հարավային Աֆրիկայում ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ 18 մարդ է զոհվել
Առնվազն 18 մարդ է զոհվել Հարավային Աֆրիկայի հյուսիսում ոստիկանների հետ փոխհրաձգության արդյունքում։ Այս մասին հայտնում է տեղական SABC ռադիոկայանը ։
Փոխհրաձգությունը տեղի է ունեցել Լիմպոպո նահանգի Մահադո շրջանում կոլեկցիոների մեքենան գողանալու փորձի ժամանակ։ Կատարվածի մանրամասները չեն հաղորդվում։
Կարծիքներ