Հուլիսի 10-ից օգոստոսի 8-ը կայանալիք շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը Հայաստանը կներկայացնեն 6 շախմատիստներ
Սոչիում հուլիսի 10-ից օգոստոսի 8-ը կկայանան տղամարդկանց և կանանց շախմատի աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարերը: Տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
Հանդես կգան 206 տղամարդ և 103 կին մասնակիցներ: Տղամարդկանց մրցաշարի հաղթողն ու եզրափակիչի մասնակիցը, իսկ կանանցից՝ երեք լավագույնները կստանան հավակնորդների մրցաշարի ուղեգրեր:
Տղամարդկանց մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1.892.500, իսկ կանանց մրցումներինը՝ 676.250 ԱՄՆ դոլար է:
Խաղասեղանների շուրջ կնստեն նաև Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և կանանցից՝ Էլինա Դանիելյանը:
Կարծիքներ