Մարիա Զախարովան հայտնել է Ռուսաստանի բարեկամ համարվելու պայմանը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է Ռուսաստանի բարեկամներ համարվելու պայմանը՝ փոխանցում է Lenta.ru կայքը:
Այն տեսակետին, թե միջազգային հարթակում Մոսկվան «բարեկամներ» չունի, Մարիա Զախարովան պատասխանել է.
«Բարեկամները քանակով չեն հաշվվում: Ռուսաստանի բարեկամներն այն երկրներն են, որոնք չեն դավաճանում»:
Մարիա Զախարովան նշել է, որ ցանկացած փոխգործակցության հիմքում պետք է լինի փոխադարձ հարգանքը: Այս պայմանի կատարման դեպքում միայն պետությունները չեն ներառվի անբարյացակամ երկրների ցուցակում:
Կարծիքներ