Սարի թաղում հրդեհ է բռնկվել

Սարի թաղում հրդեհ է բռնկվել

Մայիսի 30-ին, ժամը 15:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշի անտառային հատվածում խոտածածկ տարածք է այրվում։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Սարի թաղ թաղամասում այրվում է մոտ 4 հա խոտածածկ տարածք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 16։46-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում