Բրազիլիայում հանրահավաքներ են անցկացվել կառավարության դեմ
Բրազիլիայի ամբողջ տարածքում տեղի են ունեցել բողոքի ցույցեր նախագահ Ժաիր Բոլսոնարուի կառավարության եւ Covid-19-ի նկատմամբ նրա քաղաքականության դեմ։
Բրազիլիայի մայրաքաղաքում հազարավոր մարդիկ են հավաքվել Կոնգրեսի շենքի մոտ՝ նախագահի իմփիչմենթի կոչ անելով եւ պահանջելով ավելի շատ պատվաստանյութեր, գրում է BBC News-ը։
Ցույցեր են անցկացվել նաեւ մի քանի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Ռիո դե Ժանեյրոյում։ Բոլսոնարուի վարկանիշը կտրուկ անկել է համավարակի նկատմամբ արձագանքի պատճառով։
Բրազիլիայում գրանցվել է կորոնավիրուսի հետեւանքով շուրջ 460 000 մահվան դեպք․ այդ ցուցանիշն աշխարհում երկրորդն է ԱՄՆ-ից հետո։ Երկիրը նաեւ զբաղեցնում է երրորդ հորիզոնականը կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թվով՝ ավելի քան 16 միլիոն վարակված։
Շաբաթօրյա բողոքի ցույցերն ուժգնացրել են նախագահի վրա ճնշումը, քանի որ Բրազիլիայի Սենատն իրականացնում է հետաքննություն պատվաստման ծրագրի դանդաղ ընթացքի հարցի շուրջ։
Կարծիքներ