Բավարիայում գարնանից ի վեր առաջին անգամ խիստ սահմանափակումներ է մտցվել կորոնավիրուսի պատճառով
Գերմանական Բավարիայի դաշնային երկրամասի Բերխտեսգադեներ-Լանդի շրջանի իշխանությունները հոկտեմբերի 20-ից խիստ սահմանափակումներ են մտցրել COVID-19-ով հիվանդացության աճի կապակցությամբ, դա տեղի Է ունեցել երկրում համավարակի երկրորդ ալիքի սկսվելուց ի վեր առաջին անգամ:
Կանոններն ուժի մեջ են մտնում հոկտեմբերի 20-ից ժամը 14:00-ից և կգործեն երկու շաբաթ: Շրջանի իշխանությունները պաշտոնապես հայտարարում են, որ խիստ սահմանափակումները մտցվում են, որպեսզի խուսափեն լոքդաունից: Բայց նախօրյակին Բավարիայի վարչապետ Մարկուս Զյոդերը, ազդադարելով նոր միջոցների սահմանումը, հայտարարել է, որ դրանք «համապատասխանում են լոքդաունին»: Շրջանի իշխանությունների կարգադրությանը համապատասխան, «ֆիզիկական շփումները պետք է հասնեն բացարձակ անհրաժեշտ նվազագույնի»:
Մասնավորապես, բնակատեղերը կարելի է լքել «հարգելի պատճառով», այդ թվում՝ աշխատանքի գնալու համար, գնումների համար, սպորտով զբաղվելու համար (ընդ որում՝ չի թույլատրվում խմբակային մարզական պարապմունքները), երեխաների կամ խնամակալության տակ գտնվող անձանց, այդ թվում՝ ընտանի կենդանիների հետ զբոսանքների համար, բժշկական ծառայություններ ստանալու համար, ազգականներին այցելելու համար, այդ թվում՝ հուղարկավորությունների այցելելու համար, որոնք պետք է անցկացվեն նեղ ընտանեկան շրջանում:
Կարծիքներ