ՕԽ մասնակից մարզիկներին կարգելվի ինքնակամ լքել օլիմպիական ավանը

ՕԽ մասնակից մարզիկներին կարգելվի ինքնակամ լքել օլիմպիական ավանը

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի մասնակից  մարզիկներին կարգելվի ինքնակամ դուրս գալ օլիմպիական ավանից: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Դրա համար հարկավոր է հատուկ թույլտվություն: Մարզիկներին և պաշտոնատար անձանց կարգելվի ներկա լինել այլ մարզաձևերի մրցումներին: Օլիմպիական ավան կարելի կլինի ժամանել  մրցման մեկնարկից միայն հինգ օր  առաջ, իսկ մեկնումը պետք է տեղի ունենա մրցավարտին հաջորդող  48 ժամում: Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) առաջարկում է, որ խաղերի բոլոր մասնակիցները պատվաստվեն Ճապոնիա մեկնելուց առաջ: 

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականիհուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում