Միացյալ Նահանգները տիեզերքում շարունակում է առաջատարը մնալ, սակայն պարտավոր է արձագանքել Ռուսաստանի և Չինաստանի կողմից առկա մարտահրավերներին
Միացյալ Նահանգները տիեզերքում շարունակում է առաջատարը մնալ, սակայն պարտավոր է արձագանքել նոր տիեզերական համակարգեր ստեղծող Ռուսաստանի և Չինաստանի կողմից առկա մարտահրավերներին: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ Ազգային տիեզերական խորհրդի փոխնախագահ Մայք Փենսը: Ֆլորիդայում գտնվող Քենեդու անվան տիեզերական թռիչքների կենտրոնից արված հեռարձակումը ցուցադրվել է NASA-ի կայքում, գրում է ТАСС-ը:
«Մենք մեծ հաջողությունների ենք հասել մեր տիեզերական ծրագրերի իրականացման մեջ, սակայն միևնույն ժամանակ պետք է ընդունենք, որ բախվում ենք մարտահրավերների և սպառնալիքների»,- հայտնել է նա:
Պենսի խոսքով՝ տիեզերքում մրցակցությունը, որը սկսվել է 1950-ականներին, շարունակվում է նաև այսօր, և ԱՄՆ-ն դրանում առաջատարն է, սակայն Չինաստանն ու Ռուսաստանը շարունակում են մշակել սպառազինության տիեզերական համակարգեր:
«Ռուսաստանն այս տարի ավելի վաղ ցուցադրել էր հակաարբանյակային զենքի կիրառման պոտենցիալը, իսկ Չինաստանը նոր ուղեծրային կայան է ստեղծում, և ինական կայանը լուսնային հողի նմուշառում է իրականացրել»,- ասել է Պենսը:
Կարծիքներ