Իսրայելը 2024-ի սկզբին եւս մեկ անօդաչու առաքելություն կիրականացնի դեպի Լուսին
Իսրայելը 2024-ի սկզբին եւս մեկ անօդաչու առաքելություն կիրականացնի դեպի Լուսին այն բանից հետո, երբ նրա առաջին փորձը ավարտվել էր Լուսնի մակերեսին տիեզերանավի վթարով:
Նոր նախագիծը, որը կոչվում է «Բերեշիտ 2», կներառի երկու տիեզերանավերի եւ ուղեծրային սարքի արձակում, որը կթռչի Լուսնի շուրջը՝ փորձարկումներ կատարելու եւ տվյալներ հավաքելու համար, ասվում է Իսրայելի գիտության նախարարության հայտարարության մեջ:
Լուսնի վրա կառավարելի վայրէջքով չորրորդ երկիրը դառնալու հույսով Իսրայելը 2019-ի սկզբին Կանավերալ հրվանդանից արձակել էր «Բերեշիտը»: Բայց աման լվացող մեքենայի չափսերով ռոբոտացված տիեզերանավը տեխնիկական անսարքության պատճառով վթարի էր ենթարկվել վայրէջքի վերջին փորձի ժամանակ:
«Բերեշիտ 2»-ը կարժենա մոտ 100 միլիոն դոլար եւ դրան կմասնակցեն Israel Aerospace Industries (IAI) պետական ընկերությունը եւ իսրայելական SpaceIL շահույթ չհետապնդող տիեզերական ձեռնարկությունը:
Կարծիքներ