Երևանի քաղաքապետարանը սկսում է նոր մարզաբազաների կառուցման գործընթաց

Երևանի քաղաքապետարանը սկսում է նոր մարզաբազաների կառուցման գործընթաց

Աջափնյակ և Էրեբունի վարչական շրջաններում Երևանի քաղաքապետարանը սկսում է նոր մարզաբազաների կառուցման գործընթաց: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:

«Այսօր Երևան քաղաքի ավագանու նիստի ժամանակ հայտարարեցի երկու կարևոր նախաձեռնության մասին:

Աջափնյակ և Էրեբունի վարչական շրջանների մեր մարզադպրոցները սեփական մարզաբազա չունենալու պատճառով իրենց աշխատանքները կազմակերպում են հանրակրթական դպրոցներում և մասնավոր տարածքներում:

Ելնելով վերոգրյալից՝ այժմ քայլեր ենք ձեռնարկում Աջափնյակ և Էրեբունի վարչական շրջաններում համապատասխան տարածք ընտրելու և նոր մարզաբազա կառուցելու համար»,- ասված է գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում