ՄԻՊ-ին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության խորհրդի նիստում ներկայացվել են դպրոցներում բուլինգի և բռնության դրսևորումների կանխարգելման և բացահայտման խնդիրները

Մարտի 13-ին տեղի է ունեցել մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստը։
Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Աղաջանյանը և Եվրոպայի խորհրդի ծրագրի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը։
Հանդիմպան ժամանակ Եվրոպայի խորհրդի փորձագետ Քրիստինե Ասատրյանը ներկայացրել է «Երիտասարդների հզորացում և առաջնորդության հաղորդակցություն երեխաների համար» երեխաների իրավունքների պաշտպանության և խթանման Եվրոպայի խորհրդի չափանիշները։
Հարցուպատասխան ձևաչափով անցկացվել է երեխաների իրավունքների վերաբերյալ քննարկում, որի շրջանակներում ՄԻՊ փորձագետ Դավիթ Մարտիրոսյանը ծանոթության և մտքերի փոխանակումից հետո, խորհրդի անդամներին ներկայացրել է երեխայի լավագույն շահի ապահովման, հաշմանդամություն ունեցող երեխաների համար մատչելի միջավայրի ապահովման, դպրոցներում բուլինգի և բռնության բոլոր դրսևորումների կանխարգելման, բացահայտման և արձագանքման հետ կապված խնդիրները:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման շրջանակներում արձանագրված խնդիրները և Խորհրդի առաջիկա ծրագրերը, իրականացվելիք գործողությունները:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է՝ երեխաների մասնակցությունը տարբեր գործընթացներին, այդ թվում՝ որոշումների կայացման գործընթացներում, ունի բացառիկ կարևորություն։
Կարծիքներ