Այս արյունալի պատերազմը կարող է վերջապես ավարտվել, երեկ արդյունավետ զրույց ենք ունեցել Պուտինի հետ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մարտի 13-ին Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ լավ և արդյունավետ զրույց է ունեցել ՌԴ նախագահ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ:
«Երեկ մենք շատ լավ և արդյունավետ զրույց ենք ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Շատ լավ հնարավորություն կա, որ այս սարսափելի, արյունալի պատերազմը կարող է վերջապես ավարտվել։
Բայց հենց այս պահին հազարավոր ուկրաինացի զինծառայողներ ամբողջովին շրջապատված են ռուս զինվորականներով և գտնվում են շատ ծանր ու խոցելի վիճակում։
Ես լրջորեն խնդրել եմ նախագահ Պուտինին՝ պահպանել նրանց կյանքը։ Դա կարող է լինել սարսափելի կոտորած, ինչպիսին չի եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։ Աստված օրհնի բոլորին»,- սոցցանցի իր էջում գրել է Թրամփը։
Կարծիքներ