Կիևում Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներով ավտոերթ են արել ու կրակել. 14 ձերբակալված կա
Կիևում խուլիգանության մեղադրանքով ձերբակալվել են ադրբեջանական և թուրքական դրոշներով ավտոերթի մասնակիցները, որոնք նաև կրակ են բացել քաղաքի կենտրոնում։ Տեղեկությունը հայտնում է «Комментарии» պորտալը։
Ադրբեջանի դրոշներով ապօրինի ավտոերթի մասնակիցները պատժվել են
Միջադեպը նկարահանել են քաղաքի բնակիչները, և խուլիգանության փաստն արդեն ուսումնասիրում են իրավապահները։
Ինչպես հայտնում է Կիևի ոստիկանությունը, Գրուշևսկի փողոցով ընթանալով` անհայտ անձինք մի քանի կրակոց են արձակել, իսկ հետո դեպքի վայրում 4 պարկուճ է հայտնաբերվել։ Ավելի ուշ ոստիկանությունը 6 մեքենա է կանգնեցրել, որոնցում 14 մարդ է եղել` բոլորն օտարերկրացիներ։ Իրավապահները պարզում են դեպքի բոլոր մանրամասները։
Կարծիքներ