Իրանում հայտնաբերվել է կորոնավիրուսի «բրիտանական» շտամով վարակման առաջին դեպքը
Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամաքին այսօր հաստատել է Իրանում կորոնավիրուսի նոր շտամի առկայությունը, որը նվազագույնը 50 տոկոսով ավելի վարակիչ է, քան նախորդը, հայտնում է Tasnim-ը:
Նախարարը հայտնել է, որ «բրիտանական» շտամը երկիր է բերել Մեծ Բրիտանիայից ժամանած ուղեւորը:
Նա հավելել է, որ վիրուսակիրը հոսպիտալացվել է մասնավոր կլինիկայում:
Նամաքիի խոսքով՝ վարակվածի վիճակը բավարար է, եւ ավելի վաղ նա մեկուսացված էր, չնայած Իրան ժամանելուն պես թեստի արդյունքները բացասական էին:
Կորոնավիրուսի նոր շտամը չի հայտնաբերվել պացիենտի հետ շփված մարդկանցից ոչ մեկի մոտ, հավելել է նախարարը:
Ավելի վաղ՝ 2020 թվականի դեկտեմբերի 26-ին, Իրանի նախագահ Հասան Ռոհանին երկրի իշխանություններին հրամայել էր զգոնությունը մեծացնել՝ կորոնավիրուսի նոր շտամից երկիրը պատնեշելու համար:
Կարծիքներ