Ֆրանսիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի «բրիտանական» շտամով վարակման մոտ 10 դեպք
Ֆրանսիայում գրանցվել է կորոնավիրուսի ավելի վարակիչ, «բրիտանական» շտամով վարակման մոտ 10 դեպք, հայտարարել է երկրի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը, փոխանցում է Reuters-ը:
Նախարարը RTL ռադիոյի հետ զրույցում նշել է, որ Ֆրանսիայում կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման բարձր մակարդակը քիչ հավանական է դարձրել սահմանափակումների հնարավոր մեղմացումը:
Կարծիքներ