Սպասվող «Ժոնգ Թոնգ» մակնիշի 171 ավտոբուսների համար անհրաժեշտ են վարորդներ․ քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ սպասվող «Ժոնգ Թոնգ» մակնիշի 171 ավտոբուսները վարելու համար:
Ըստ հայտարարության՝ հետաքրքրված անձինք աշխատանքային պայմաններին ծանոթանալու համար կարող են դիմել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ք. Երևան, Թևոսյան 9 հասցեով, յուրաքանչյուր երկուշաբթի, ժամը՝ 10:00 – 15:00:
Կարծիքներ