Հայ առաքելական եկեղեցու հաշվեկշռում կան հողեր, որոնք կարող են օգտակար լինել պետությանը. Հովհաննիսյան
Հայ Առաքելական եկեղեցու հաշվեկռշում կան հողեր, որոնք չեն օգտագործվում և կարող են օգտակար լինել պետությանը։
Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ նշելով, որ եկեղեցին պետք է համագործակցի պետության հետ և օգնի ֆինանսական միջոցները դուրս բերել ստվերից։
«Քրիստոնեությունը քարոզում է չգողանալ և չմասնակցել կոռուպցիային։ Մեր ընկալմամբ՝ հենց այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվի եկեղեցին։ Նա պետք է խուսափի վիճակներից, որոնցում հնարավոր են կոռուպցիայի դրսևորումներ»,- ասել է Հովհաննիսյանը։
Նա ընդգծել է, որ ՀԱԵ-ն հատուկ դեր է խաղում երկրում։
«Այնուամենայնիվ, հաշվի առնելով դեմոկրատական եւ հարկային փոփոխությունները, ինչպես նաեւ պետական ինստիտուտների զարգացումը, բոլոր ֆինանսական միջոցները Հայաստանում պետք է դուրս գան ստվերից»,- ամփոփել է նա։
Կարծիքներ