Հետաքննությունը նշել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հավանական պատճառը. Reuters
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հանգամանքների նախնական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կատարվածի պատճառը կարող էր լինել նավահանգստի տարածքում պայթուցիկ նյութերի պահման հարցում ցուցաբերված անփութությունը: Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով հետաքննության ընթացքին ծանոթ աղբյուրի։
Գործակալության աղբյուրը հավելել է, որ տվյալ խնդրով զբաղվող տեսչությունը խախտումներին ուշադրություն է դարձրել դեռևս վեց ամիս առաջ, սակայն ոչինչ չի արվել պայթյունավտանգ նյութը տեղափոխելու համար:
Աղբյուրը հայտնել է, որ օգոստոսի 4-ին 9-րդ պահեստում բռնկված հրդեհը տարածվել է մինչև 12-րդ պահեստ, որտեղ պահվելիս է եղել ամոնիումի նիտրատը:
Նավահանգստի ղեկավար Հասան Կորայտեմը տեղի լրատվամիջոցին հայտնել է, որ պահեստում այդ նյութը պահվել է դատարանի որոշմամբ և իրենք տեղյակ են եղել, որ այն վտանգավոր է, սակայն չեն պատկերացրել, որ «այդ աստիճանի»:
Կարծիքներ