Ոսկետափի մոտակայքում ավտոմեքենան գլխիվայր շրջվել է․ ուղևորը հոսպիտալացման ճանապարհին մահացել է

Ոսկետափի մոտակայքում ավտոմեքենան գլխիվայր շրջվել է․ ուղևորը հոսպիտալացման ճանապարհին մահացել է

Նոյեմբերի 23-ին՝ ժամը 19:16-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկետափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Օպել զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Շ․, ծնված 1973 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել։ Վարորդը հոսպիտալացվել է Վեդու ԲԿ, իսկ ուղևոր Ս․ Հ․-ն (ծնված 1984 թ․) տեղափոխվել է Արտաշատի ԲԿ։ Վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում