Որոշ մարդիկ զուգահեռներ են անցկացնում այսօր փողոցում տեղի ունեցողն 2018թ. Թավշյա ոչ բռնի հեղափոխության հետ. համեմատությունը ոչ մի աղերս չունի իրականության հետ
Սիրելի ժողովուրդ,
Վերջերս հաճախ եմ նկատում,
որ որոշ մարդիկ զուգահեռներ են անցկացնում այսօր փողոցում (և ոչ միայն) տեղի ունեցողն 2018թ. Թավշյա ոչ բռնի հեղափոխության հետ: Այս համեմատությունն ոչ միայն անտեղին է, այլ աղերս չունի իրականության հետ:
Նախևառաջ 2018թ. հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց, քանի որ տասնամյակներ ԶՐԿՎԱԾ ԵՆ ԵՂԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՁԵՒԱՎՈՐԵԼՈՒ ԻՐԵՆՑ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ: Այդ ինստիտուտն չկար, պարզապես չկար: 2018թ.-ի հեղափոխությունը ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ՉԷՐ, ԱՐՁԱԳԱՆՔ ԷՐ:
2018թ. հետո իշխող կուսակցությունը քանիզցս ապացուցել է, որ արդար և ազատ ընտրություններն այլևս իրականությունն են և իշխանության ձևավորման միակ տարբերակ, և ուրեմն լեգիտիմ իշխանությունը փողոցով չի հեռանալու:
Սիրելի հայրենակիցներ, փողոցում կա՜ն մարդիկ, ովքեր անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի անվտանգությամբ, մենք ամենօրյա կապի մեջ ենք մեր գործընկերների հետ, ԼՂում բնակվող մեր բարեկամների հետ, միջազգային բոլոր գործընկերների հետ: Հնարավոր տեղեկատվություն տրամադրվում է ըստ ԼՂ իշխանության առաջնահերթության և նպատկահարմարության տարբեր ֆորմատներով:
Բայց ի՞նչ նպատակ են հետապնդում ցույցերի կազմակերպիչներն ու ի՞նչ աղերս ունի դա մեր բոլորիս անհանգստությունների հետ, սա բոլորովին այլ հարց է:
Սոնա Ղազարյան
Կարծիքներ