Թուրքիայում 5,3 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել
Մասնագետները 5,3 բալ ուժգնությամբ ցնցումներ են գրանցել Թուրքիայի կենտրոնական մասում, հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Աքսարայ քաղաքից 37 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է ավելի քան 150 հազար մարդ: Դրա օջախը գտնվել է 3 կմ խորության վրա:
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել:
Կարծիքներ