Դեպի տիեզերք....
Աշխարհում պաշտպանության, ռազմարդյունաբերության, ռազմական տեխնոլոգիաների, պետությունների պաշտպանունակության հարցերով զբաղվող հրապարակային գործող փորձագիտական կենտրոններից զատ, կան նաև խնամքով քողարկված նմանօրինակ կառույցներ, որոնք աշխատում են բազմաթիվ գործոնների և հանգամանքների հաշվառմամբ և դրանց մոդելավորմամբ:
Պատկերացրեք, նմաօրինակ կառույցներից մեկի աշխատակիցների շոկային իրավիճակը, երբ այդ վերլուծությունների հետևանքում երբևէ հանգեն եզրահանգման.
Երկարաժամկետ ապագայում հնարավոր է Հայաստանում ստեղծվեն օդատիեզերական զորքեր՝
տիեզերքում Հայաստանի առանցքային շահերի պաշտպանության գերնպատակով....
Իսկ մինչ այդ, կարճաժամկետ ապագայում Հայաստանում կսկսվի մի գործընթաց՝
«հրաժարում օտարերկրյա օպերատորներից էլեկտրոնային կապի ծառայությունների գնման ընթացակարգերից և նմանօրինակ ծառայություններ մատուցող ազգային կառույցի ստեղծում» պայմանական անվամբ՝
նպատակ ունենալով Հայաստանում և Արցախում ունենալ էլեկտրոնային կապի, և ոչ միայն էլեկտրոնային կապի, ապահովման հզոր սերվեր–համակարգեր, անհրաժեշտ ենթակառուցվածքներ և այլն....
Նաև երբևէ իրականացվելիք երազանք՝ այդ կապն անխափան ապահովող, երկիր մոլորակի շուրջը պտտվող արբանյակներով....
Այս գաղափարի իրագործումը հնարավոր է նորագույն տեխնոլոգիաների ոլորտում համահայկական իմացականության օգտագործմամբ:
Իսկ գործընթացի առաջին քայլերի համակարգումը, հավանաբար, կվերապահվի մեր երիտասարդ նախարարին:
Ձոնիկ Մարգարյան
Կարծիքներ