Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը տոնում է ծննդյան 50-րդ տարեդարձը

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը տոնում է ծննդյան 50-րդ տարեդարձը

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հարություն Վարդանյանն այսօր տոնում է իր ծննդյան 50-րդ տարեդարձը:  

«Շնորհավոր ծնունդդ, Հարություն Վարդանյան»,- ասված է ՀՖՖ-ի շնորհավորական խոսքում: 

Հարություն Վարդանյանը ծնվել է Գյումրիում, սակայն կարիերան սկսել է Վանաձորի «Լոռի» ակումբում։ 1989 թ. Վարդանյանը վերադարձել է Գյումրի, որտեղ հանդես է եկել տեղի «Շիրակի» կազմում։ Այդ ակումբի կազմում Վարդանյանը եղել է պետության առաջնության հաղթող, նաև 1997-ին ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը։ Այդ տարի վարձավճարով հանդես է եկել «Լոզաննա» մարզական ակումբում, որից էլ տեղափոխվել է Քյոլն և հանդես է եկել «Ֆորտունայի» կազմում։ Այդտեղ անցկացրել է 2 մրցաշրջան, իսկ հետո կրկին վերադարձել է Շվեյցարիա և հանդես եկել «Յանգ Բոյսի» կազմում։

2003 թ. տեղափոխվել է «Սերվետտ»: «Կարմիրների» կազմում Վարդանյանը դարձել է Շվեյցարիայի 2003-2004 մրցաշրջանի բրոնզե մեդալակիր։ Դա Վարդանյանի միակ հաջողությունն է եղել, որտեղ հանդես է եկել 10 տարի։ Մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվել է Արայ, որտեղ շարունակել է հանդես գալ տեղի «Արայ» ակումբի կազմում։ 2006-ին տեղափոխվել է «Բիլ Բենն» ֆուտբոլային ակումբ, որտեղ էլ ավարտել է իր կարիերան։ Ամբողջությամբ նա անցկացրել է 524 հանդիպում և խփել է 68 գոլ։

Առաջին խաղը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 1994-ի մայիսի 15-ին՝ ԱՄՆ-ի դեմ արտագնա խաղում (դա Հայաստանի հավաքականի երկրորդ խաղն էր իր պատմության մեջ): Հավաքականի կազմում իր միակ գոլը Վարդանյանը խփել է 1997 թվականի սեպտեմբերի 6-ին Ալբանիայի դեմ տնային խաղում: Ստացած վնասվածքի պատճառով երկար ժամանակ չմասնակցելով խաղերին՝ Վարդանյանը 2005 թ. օգոստոսի 29-ին Հոլանդիայի և Չեխիայի դեմ խաղերում կրկին հնարավորություն է ստանում հանդես գալ հավաքականի կազմում: Սակայն չի մասնակցել ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ խաղերին։ Նա ընդգրկվում է 2006 թ. աշխարհի առաջնության նախընտրական փուլի հաջորդ՝ Անդորրայի հավաքականի դեմ խաղի մասնակիցների ցանկում, սակայն հայտարարում է, որ այլևս չի ցանկանում հանդես գալ հավաքականի կազմում: Վարդանյանը հավաքականի կազմում վերջին անգամ խաղացել է 2004 թ. նոյեմբերի 17-ին՝ Ռումինիայի դեմ խաղում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում